Հարավային Կորեայում՝ Փհենչհան ավանում հանդիսավորապես փակվել են 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 2925 մարզիկ 92 պետությունից: «Օլիմպիադայի 17 օրերին մենք ապացուցել ենք, որ սպորտը կամրջում և միավորում է մարդկանց»,- փակման ելույթում հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Ձմեռային հաջորդ օլիմպիադան 2022-ին է, Պեկինում: